Մեր մասին

Ավելի լավ ճանաչեք մեզ
Ո՞վ ենք մենք

Մեր պատմությունը

Մանրակերտը կամ մակետը օբյեկտի, շենքի, համակարգի կամ աշխարհագրական տարածաշրջանի ֆիզիկական արտացոլումն է։ Կախված իրենց տեսակից՝ դրանք ներառում են որոշակի մասնիկներ և առարկաներ, որոնք, կախված մասշտաբից, իսկական չափերից ավելի փոքր կամ ավելի մեծ են լինում։

“Development Pioneerss Co.” Ընկերությունը իր բարձր որակավորված մասնագետների հավատարիմ թիմով մեծ փորձ ունի արդյունաբերական շինությունների մոնտաժային գծագրերի պատրաստման բնագավառում։ Այսպիսով, մեր հիմնական հաճախորդներն են պողպատաձուլիչ գործարանները, էլեկտրակայանները, նավթավերամշակման գործարանները, օդանավակայանները և այլն։

Բացի այդ մենք կարող ենք պատրաստել այլ տեսակի մակետներ, ինչպիսիք են, օրինակ, տեղագրական մոդելները, կառուցվածքային մոդելները, լանդշաֆտային մոդելները, ինտերյերի մոդելները, բնակելի և գրասենյակային շենքերի մոդելները։ Առևտրային կենտրոնների, հյուրանեցների և այգիների մակետները արագ գրավում են հաճախորդների ուշադրությունը և շատ տպավորիչ են։

Սեղանի՝ տարբերանշանով ցուցավահանակների ստեղծումը «Development Pioneers Co.» ընկերության ծառայություներից ևս մեկն է։ Ձեր ընկերության ղեկավարների կամ գործատուների սեղանին տարբերանշանով ցուցավահանակները կարող են գրավել ձեր հաճախորդների կամ թիրախային լսարանի ուշադրությունը և ծառայել որպես մշտական հիշեցում ձեր բրենդի կամ ծառայությունների։ Բացի այդ դրանք նաև իրենցից ներկայացնում են գովազդային արտադրանք, որը, ցուցահանդեսներ կամ հատուկ առիթներ այցելելիս, կարելի է օգտագործել որպես եզակի կորպորատիվ նվեր հաճախորդների և աշխատակիցների համար:

Գրեթե բոլոր նմուշները պատրաստվում են ժամանակակից լազերային կտրող և փորագրող մեքենաներով, ինչպես նաև 3D տպիչներով։ Օգտագործելով բոլոր ամենաժամանակակից տեխնոլոգիաներն ու որակավորված աշխատակազմ՝ մենք ստեղծում ենք էֆեկտիվ և շատ մանրակրկիտ մակետներ և անում ենք ամեն հնարավորը, որպեսզի արդարացնենք մեր հաճախորդների ամենաբարձր սպասելիքները բոլոր տեսակներում և չափերում․ հասարակ բլոկից մինչև հսկայական մանրակրկիտ պատրաստված մակետ։

Եվ վերջապես, եթե դուք մոտավոր գաղափարներ ունեք կամ ձեր ձեռքին են ավտոմատացված նախագծման համակարգերի գլխավոր հատակագծերը, ապա դիմեք մեզ, և մենք կօգնենք ձեզ կյանքի կոչել ապագայի ձեր երազանքը: