Մակետների ստեղծման հիմնական և առավել տարածված նպատակներից մեկը, այցելուներին, ինժեներներին, հաճախորդներին կամ ուսանողներին իրենց համակարգերի կամ արտադրական գործընթացների համապարփակ, բայց ճշգրիտ ակնարկ տրամադրելն է: Երբեմն, չնայած որոշ այցելուների պահանջվող ֆիզիկական ներկայության, դա հնարավոր չի լինում տարատեսակ պատճառներով, ինչպես, օրինակ, անվտանգության նկատառումներից ելնելով։ Պողպատաձուլական գործարանները, էլեկտրակայանները, նավթավերամշակման գործարանները, մետաղական և ոչ մետաղական հանքերը բախվում են նման սահմանափակումների հետ։
«Development Pioneers Co.» ընկերությունը փորձում է հաղթահարել այդ սահմանափակումը` ստեղծելով արդյունաբերական մակետներ այդպիսի գործարանների համար։
Բացի այդ, արդյունաբերական համալիրի ամբողջ համակարգից կամ ընդամենը դրա մի մասից մակետ պատրաստելը ցուցահանդեսներ այցելելիս կարող է լինել շատ տպավորիչ և գործնական: Մակետները նաև լավագույն լուծումն են, երբ հսկայական սարքավորումները քարշ տալը և տեղափոխելը այնքան բարդ է թվում: Նման դեպքերում մենք առաջարկում ենք խիստ մանրամասն և ճշգրիտ մոդելներ, որոնք շատ թեթև են և հեշտությամբ են տեղափոխվում։
Որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք բարձրացնել ձեր նախագծի կամ բիզնեսի արժեքը՝ դիմեք մեզ, և մենք կօգնենք ձեզ կյանքի կոչել ձեր գաղափարները՝ համադրելով եռաչափ արվեստի գործերը արդյունաբերական դիզայնի հետ։
Կան բազմաթիվ գործոններ, որոնք «Development Pioneers Co.» ընկերությանը դարձնում են առաջատար ընկերություն մոդելների պատրաստման գործում: Տաղանդավոր և լավ պատրաստված անձնակազմը մոդելների նախագծման, կառուցման և հավաքման հարցում օգնում է մեզ արդարացնել մեր հաճախորդների սպասելիքները: Բացի այդ, ամենաժամանակակից արտադրական սարքավորումներով մակետները «Development Pioneers Co.» ընկերության կողմից ստեղծված մակետները բարձրորակ մակետներ են, որոնք բավարարում են հաճախորդների պահանջներին: Եվ վերջում, սակայն ոչ պակաս կարևոր․ մենք առաջարկում ենք մեր բոլոր ծառայությունները մրցակցային գներով և շոշափելի չափեր ենք տալիս ձեր նախագծերին առավել ծախսարդյունավետ եղանակով:
Սկսած սեղանի ցուցավահանակներից մինչև խոշոր չափի մակետներ խորհրդակցական սրահներում․ մեր գործերը կարող եք տեսնել ամենուր։
Ցուցահանդեսներում դուք կարող եք տեսնել մի ամբողջ գործարանի մոդելի կամ դրա մի մասի մակետները կամ սարքավորումների և արտադրանքի մոդելները թե իրական չափերով, թե մասշտաբի փոքրացված չափերով։
Դուք կարող եք գտնել մեր արտադրանքը արդյունաբերական ցուցահանդեսներում, թանգարաններում, վաճառքի գրասենյակներում, անշարժ գույքի ընկերություններում, ուսումնական լաբորատորիաներում, արտադրական կազմակերպություններում, կառավարական շենքերում և այլն:
Սեղանի՝ տարբերանշաններով ցուցավահանակները հիանալի զարդ կլինեն ձեր գրասեղանի մի անկյունում։
Բացի այդ, մենք չենք սահմանափակվում մի վայրով և արտադրում ենք մոդելներ Հայաստանի և ամբողջ աշխարհի հաճախորդների համար։