Արդյունաբերական մակետի կառուցման գործընթացների ներածություն

Բոլոր մակետները հատուկ ստեղծված են հաճախորդների կարիքներին բավարարելու համար: Արդյունաբերական մոդելի պատրաստումը, հիմնականում, կատարվում է ամբողջ նախագիծը ներկայացնելու համար: Մոդելները կարող են կառուցվել երկու ժամանակահատվածում ՝ նախակառուցման փուլում կամ արդյունաբերական գործարանների կառուցման ավարտից հետո: Նախնական կառուցապատման փուլում բոլոր 2D հատակագծերն ու էսքիզները վերածվում են իրականության և օգնում են ինժեներներին պարզել օրիգինալ նախագծի ուժեղ և թույլ կողմերը: Հետկառուցման փուլում կառուցված արդյունաբերական մակետի յուրահատկությունը դրա հաղորդակցական և տեղեկատվական ուժի մեջ է։ Դրանք օգտագործվում են արդյունաբերական գծագրերի մասին անտեղյակ բոլոր այցելուներին`թե ինժեներներին, թե ուսանողներին ներկայացնելու համար։ Այստեղ մենք հակիրճ նկարագրում ենք արդյունաբերական մակետ պատրաստելու գործընթացը:

Մակետի արտադրության առաջին քայլը նյութերը պատշաճ կերպով ընտրելն է` հաշվի առնելով մակետի տեսակը, մասշտաբը և կառուցման նպատակը: Մակետի ճիշտ նյութի ընտրության գործում նպաստող գործոններից մեկը դրա կայունությունն ու ամրությունն է շրջակա միջավայրի տարբեր պայմաններում․ խոնավություն, արևի լույս, փոշի կամ սենյակի անկայուն ջերմաստիճան: Օրգանական ապակին սինթետիկ նյութ է, որը, հաստության, նյութակազմվածքի և գույնի տեսանկյունից, կարելի է գտնել տարբեր դրսևորումների մեջ: Այն լայնորեն օգտագործվում է, քանի որ այն թեթև է, դիմացկուն և դրա հետ հեշտ է աշխատել: 3D ձևի օբյեկտները արտադրվում են ABS կամ PLA թելերով`օգտագործելով 3D տպիչ տեխնոլոգիա: Մոդելների համար չոր և ամուր սեղանները պատրաստված են MDF– ից: Մոդելների պատրաստման համար օգտագործվող այլ նյութերից են նաև թուղթը, փրփուրը, փայտը, ապակին, ստվարաթուղթը և այլն: Վերջնական տեսքը ստանալու համար նույնքան կարևոր են նաև կտորներն իրար կպցնելու համար նախատեսված հատուկ սոսինձներն ու ներկերը՝ դրանք ներկելու համար:

Հաջորդ քայլը 2D էսքիզները պրակտիկ 3D գծագրերի վերածելն է: Հստակ տեսանելիություն ունենալու համար կառուցվածքը գծագրվում է այնպիսի ինժեներական ծրագրային ապահովման միջոցով ինչպիսին AutoCAD ծրագիրն է՝ համաձայն նախագծերի և բոլոր չափումների: Ճիշտ մասշտաբի ընտրությունը գերակա գործոն է արդյունաբերական մակետների պատրաստման գործում: Դա հիմնականում կախված է նրանից, թե որքան բարդ է մոդելը և որքան մեծ տարածք կա վերջնական տեղադրման համար: Քանի որ արդյունաբերական մոդելներն օգտագործվում են մարդկանց օգնելու համար, որպեսզի նրանք կյանքի կոչեն իրենց նախագծերը, սովորաբար դրանք շատ ավելի մանրակրկիտ են լինում: Դիտարկելով այն, ինչ ուզում եք պատկերել, պետք է հաստատված ծրագիր պատրաստվի՝ նյութի, տեխնիկայի և ժամանակի հետ կապված:

Այնուհետև աշխատանքը գնում է կառուցման հաջորդ փուլ: Մոդելի յուրաքանչյուր կտոր կառուցված է որոշ հիմնական գործիքների և ժամանակակից տեխնոլոգիաների, ինչպիսիք են 3D տպիչ և լազերային կտրող և փորագրող մեքենաները, օգնությամբ: Մասնավորապես եռաչափ ձևերի, անգամ անկանոն կամ ասիմետրիկ ձևերի կամ թեքված տարրերով կառուցվածքների դեպքում, 3D տպիչները աշխատում են շատ արդյունավետ: Բացի այդ, լազերային կտրման և փորագրման տեխնոլոգիան անհավանական արդյունքներ է տալիս մոդելի պատրաստման գործում: CAD ծրագրում ներդրված գծագրից կարող են կտրվել  տարբեր բաղադրիչներ առավելագույն ճշգրտությամբ, և ոչ մի հետագա մշակում հարկավոր չէ:

Ի վերջո, բոլոր արտադրված կտորները հավաքելու խնդիրն ունի լիարժեք կենտրոնացման կարիք՝ նախագիծը մանրակրկտորեն ստանալու համար: Արտադրության ցիկլի ավարտից հետո բոլոր կտորները պետք է խնամքով և անվտանգ փաթեթավորվեն, որպեսզի առաքման ժամանակ դիմակայեն ցնցումներին, վիբրացիաներին և ճնշմանը:

Մի խոսքով, մոդել պատրաստելը եռաչափ գեղանկարչության և արդյունաբերական դիզայնի ֆանտաստիկ համադրություն է: «Development Pioneers Co.» ընկերությունը առաջարկում է իր ծառայությունները` կապված տարբեր տեսակի արդյունաբերական մակետների պատրաստման հետ: