«ՀայՓոստ» գրասենյակի մանրակերտ

Նախագծի նկարագրությունը

Արդեն 27 տարի է, ինչ ՀայՓոստը Հայաստանի Հանրապետության ազգային փոստային օպերատորն է, որի բաժնետերն ու միակ սեփականատերը ՀՀ-ն է։

Մեր երկրի փոստային ծառայության պատմությունն իր արմատներով հասնում է մինչև 19-րդ դար։

Հիմնադրվելով 1896 թվականին՝ Երևանի փոստահեռագրային ծառայությունն ի սկզբանե Թիֆլիսի փոստահեռագրային շրջանի մաս էր կազմում և ենթարկվում Ռուսական կայսրության Փոստերի ու հեռագրերի կառավարման գլխավոր վարչությանը։ Այն ապահովում էր ողջ Երևանի նահանգի կապն այլ բնակավայրերի հետ։

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորումից հետո ստեղծվեց նաև անկախ փոստահեռագրային ծառայությունը, որը գոյություն ունեցավ մինչև Հայաստանի՝ Խորհրդային Միության կազմի մեջ մտնելը։ Միութենական պետություն դառնալուն պես երկրի փոստային ծառայությունն անցավ ԽՍՀՄ Կապի նախարարության ենթակայության տակ։

Անկախության հռչակումից հետո հիմնադրվեց ՀայՓոստ Փակ բաժնետիրական ընկերությունը, որը ձեռնամուխ եղավ արդեն անկախ պետության փոստային կապերի հաստատմանը աշխարհի հետ։

Նյութը

Բոլոր կոնստրուկցիաները պատրաստվել էին տարբեր հաստության օրգանական ապակիներից, որոնք կտրվել էին լազերային տեխնոլոգիայի կիրառմամբ: Սարքավորումներն ու խողովակաշարերի մեծ մասը պատրաստվել էին ABS- ից կամ PLA- ից՝ 3D տպիչներով։

Մանրակերտի չափերը

  • Երկարությունը՝ 570mm
  • Լայնությունը՝ 470mm
  • Բարձրությունը՝: 250mm
  • Փաթեթավորումը՝ Փայտե տուփ
  • Այս մանրակերտը պատրաստվել է երեք աշխատայնքային օրվա ընթացքում։